Նորություններ

Կայարան III. «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք»

Ուշագրավ 2017-06-28

Անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող հարցերով լցված կայարաններով՝ ևս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան: Այստեղ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցման հատուկ դպրոցի, ինչպես նաև Երևանի թիվ 102, Գ. Էմինի անվան թիվ 182, Հ. Սահյանի անվան թիվ 70, Կոտայքի Հատիսի Վ. Վարդանյանի անվան, Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10, Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2, Գավառի թիվ 8 դպրոցները ներկայացնող մանկավարժներն անդրադարձան դասավարման ընթացքում ծագած խնդիրների հնարավոր լուծումներին, կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման ուղիներին և ուսուցիչ-աշակերտ փոխգործակցության ճանապարհին համատեղ որոշումներ կայացնելու կարևորությանը: Եզրափակիչ հանդիպումը լի էր հետաքրքիր անակնկալներով և դրական տպավորություններով: Մասնակից ուսուցիչները նշեցին, որ դասընթացը հետաքրքիր էր և օգնեց ոչ միայն հարստացնել իրենց աշխատանքային գործիքների սնդուկը, այլև ձեռք բերել հրաշալի ընկերներ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: