Նորություններ

Շարջան՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Ուշագրավ 2017-06-27

2019 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել ԱՄԷ-ի Շարջա քաղաքը: Քաղաքի առաքելությունն է լինելու տարածել ընթերցանությունը, ինչպես նաև խրախուսել նոր նախաձեռնություններ արաբական աշխարհում գրական ստեղծագործության խնդիրների լուծման համար։ «Ընթերցեք Շարջայում» կարգախոսով ծրագիրը բաժանվել է 7 հիմնական թեմաների՝ համերաշխություն, ընթերցանություն, ժառանգություն, գրքերի ու հրատարակչության հանդեպ հետաքրքրություն ու երիտասարդություն։ Ծրագիրը նախատեսում է մասնավորապես տեսակետների արտահայտման ազատության հարցերի մասին սիմպոզիում, երիտասարդ պոետների մրցույթ, Բրայլի համակարգով տակտիլ գրքերի ստեղծման մասին դասընթացներ, ինչպես նաև բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն բազմազգ բնակչությանը: Ընտրական հանձնաժողովը, որը կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցացիայի, Գրադարանային ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից, ընտրել է Շարջան՝ հաշվի առնմելով այդ քաղաքի չափազանց նորարարական ու ներառական բնույթը, հասարակությանն ուղղված միջոցառումների ծրագիրն ու ստեղծագործական առաջարկները: Հիշեցնենք, որ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել Երևանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: