Նորություններ

Քաղաքացիական կրթությունը՝ Հայաստանի դպրոցական ծրագրերում

Կրթական 2017-06-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում եվրոպական կրթական մոդելի ներդրման ուղղությամբ կատարված բարեփոխումները՝ Լ. Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կրթական պլատֆորմը բաց և ներառական է տարբեր կրթական ծրագրերի համար: Նախարարն ընդծել է, որ քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցական ծրագրերում ներառված է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում՝ կարևորելով հիմնադրամի աջակցությունն այդ հարցում: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելն իր հերթին նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցելու եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը: Նշենք, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ներկայացված է 2008 թվականից: 2017թ. մարտի 10-ին հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի նախատեսվում է ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործում: Այդ առարկայի թեմաներին և չափորոշիչներին համապատասխանող ուսումնաօժանդակ ձեռնարկ կթողարկվի, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվելուց հետո կփորձարկվի մի քանի ավագ դպրոցներում և մեկ քոլեջում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: