Նորություններ

Կրթական ծրագրերի իրականացումը՝ հանդիպման առանցքում

Կրթական 2017-06-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնն այսօր հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանի հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման և այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ՝ կարևորելով մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը: Դեսպան Ֆարնուորթին շնորհակալություն է հայտնել ոլորտում առկա համագործակցության համար` հավաստիացնելով, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: