Նորություններ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության չեմպիոն

Սպորտ 2017-06-23

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ +105 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 426 կգ արդյունք։ Արծաթե մեդալը նվաճել է վրացի Գիորգի Չխեիկիձեն, ով երկամարտում գրանցել էր 406 կգ արդյունք։ Երրորդ տեղն է զբաղեցրել Սերբիան ներկայացնող Տամաս Կաժդոչին երկամարտի 403 կգ արդյունքով։ Նշենք, որ մեր հավաքականի կազմում 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ են նվաճել Սոնա Պողոսյանը և 105 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: