Նորություններ

Թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին

Կրթական 2013-07-17

Ս.թ. հուլիսի 15-ին հրապարակվեցին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թ.-ի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները: Այն դիմորդները, ովքեր ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) են ստացել, սակայն մրցույթից դուրս են մնացել, հնարավորություն ունեն մեկ անգամ ևս մասնակցելու թափուր տեղերի մրցույթին:

Ս.թ. հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:

Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: