Նորություններ

Հերթական «Գնացք 12»-ը ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-06-22

Ընդամենը 3 օր և Dasaran-ից սկիզբ առնող Գնացքի ուղևորներին արդեն դժվար է բաժանվել… Եզրափակիչ՝ «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք» կայարանը տարբերվող էր և լցված նախորդ հանդիպումներից կուտակված դրական լիցքերով: Երևանի թիվ 186, Խ.Սամուելյանի անվան թիվ 47, Հ.Սահյանի անվան թիվ 70, «Վարդանանց Ասպետներ» թիվ 106, Խ.Աբովյանի անվան թիվ 2, Լ.Միրիջանյանի անվան թիվ 155, Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան, Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10, Լեռնանիստի Ս.Նազարյանի անվան դպրոցները ներկայացնող ուսուցիչները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան խառնաշփոթում համագործակցության ուղիներին, դասավարման ընթացքում իրենց օգնող և խանգարող կարծրատիպերին և ուսուցման ընթացքը առավել արդյունավետ դարձնելու կիրառելի գործիքներին: Հանդիպման ավարտին` անսպասելի և հետաքրքիր տարբերակներով միմյանց ներկայացնելուց հետո, ուսուցիչները նշեցին, որ սեմինարի շրջանակում ոչ միայն ստացան իրենց ունեցած գիտելիքները կիրառելի հմտություններ դարձնելու գործիքներ, այլև ձեռք բերեցին հրաշալի ընկերներ: Իհարկե, շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: