Նորություններ

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի հաղթողներն արժանացել են Նախագահի մրցանակի

Սպորտ 2017-06-22

Վանաձորում կայացել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած նախադպրոցական հաստատությունները: «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը, 2-րդը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 «Բողբոջ» նախադպրոցական հիմնարկը, իսկ 3-րդը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանը: Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթն անցկացվում է 2015 թվականից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը նշել է, որ այս տարի առաջին անգամ անցկացվում են նաև հանրակրթական դպրոցների 1-3-րդ, 4-7-րդ, 8-12-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիա ու սպարտակիադա, ուսանողների մարզական խաղեր, տարեցների միջև մարզական խաղեր և գյուղական համայնքների մարզական խաղեր, որոնք շարունակվելու են մինչև տարեվերջ: Աղբյուրը՝ Minsportyouth.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: