Նորություններ

Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը կշարունակեն պայքարը

Սպորտ 2017-06-21

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային 5-րդ օրը ռինգ դուրս եկած 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին՝ դուրս գալով ¼ եզրափակիչ։ Տոնականյանը միաժամանակ ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիր: Նախօրեին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը, պարտվել են 1/8 եզրափակչում։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: Աղբյուրը՝ tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: