Նորություններ

Ներառական կրթությունը՝ քննարկման առանցքում

Կրթական 2017-06-21

Այս տարի հանրապետության 3 մարզերում անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության. Սյունիքում համընդհանուր ներառականության անցումը ավարտվել է 2016 թվականին, 2017-ին գործընթացը կավարտվի նաև Լոռու և Տավուշի մարզերում: Այս մասին նշվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը: Քննարկվել են կրթության ներառականությանն առնչվող հարցեր: Նախարարը կարևորել է ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների դերակատարությունը՝ շեշտելով, որ կրթության համակարգում համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցում նախարարությունը կարևորում է միջազգային և հասարակական կառույցների աջակցությունը: Լ. Մկրտչյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած բովանդակային առաջարկություն, որը կարող է նպաստել ներառական կրթության կազմակերպման համակարգի ընդլայնմանն ու կայացմանը: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները իրավական դաշտի վերլուծության և կրթական իրավունքների իրացման առնչությամբ: Համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: