Նորություններ

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Գնացք 12»-ի շրջանակում այցելեց Dasaran

Ուշագրավ 2017-06-19

Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարը կարճ ժամանակաշրջանում հասցրել է սիրվել և լայն տարածում ստանալ հանրակրթական դպրոցների մանկավարժների շրջանում:
 
Այդ մասին է վկայում այն, որ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի հերթական հանդիպման ընթացքում պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Այցի շրջանակում նախարարն անձամբ ծանոթացավ աշխատանքային սեմինարի ընթացքին, որին մասնակցում էին Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցները ներկայացնող շուրջ 40 մանկավարժներ:
 
Շնորհակալություն հայտնելով Dasaran կրթական ծրագրին հերթական գեղեցիկ և արդյունավետ գաղափարի համար՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց նման դասընթացների կարևորությունը, որոնք լծակ են հանդիսանում արդեն իսկ ունեցած գիտելիքներն իբրև հմտություն կիրառելու համար:
 
«Հպարտ եմ, որ մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն կայանալու բազմաթիվ այլ  ասպարեզներում, սրտացավորեն ներդնում են իրենց ներուժը կրթության ոլորտում»,- մատնանշելով Dasaran-ի թիմին՝ նշեց նախարարը:
 
Աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչները նույնպես շնորհակալություն հայտնեցին ինքնատիպ մթնոլորտի համար՝ ընդգծելով, որ Dasaran-ն ուղղորդեց ևս մեկ անգամ կերպավորվելու որպես ուսուցիչ: 
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Լևոն Մկրտչյանին և մասնակից ուսուցիչներին ջերմ խոսքերի համար, նշեց, որ կրթական ծրագիրը, հավատարիմ իր գաղափարախոսությանը, շարունակելու է լինել դպրոցի և մանկավարժի կողքին:
 
 
Հանդիպման ավարտին աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչները ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվեցին «Նոր սերնդի ուսուցիչ» կրծքանշանով:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: