Նորություններ

Օդային փառատոն Արցախում

Ուշագրավ 2017-06-16

Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի AirFest Արցախ միջոցառումը. Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքաթիռ: Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի՝ փառատոնի նպատակներն են նման միջոցառումներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը: 19:00-ից կսկսվի փառատոնի երկրորդ մասը. օդանավակայանում ելույթ կունենա «Շուշվա բենդ»-ը, իսկ 20:00-ից կմեկնարկի հայտնի Nemra ռոք խմբի համերգը: Կլինեն նաև հայտնի DJ-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտությունը: Օդային փառատոնը կազմակերպվելու է ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ: Աղբյուրը՝ Artsakhpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: