Նորություններ

Կայացել է Ալբերտ Ազարյանի անվան գավաթի 11-րդ խաղարկությունը

Սպորտ 2017-06-16

Երևանում կայացել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանի անվան գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 35 մարզիկ: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Սիրիայից, Իրանից: Այս տարի առաջին անգամ հայտավորված էր նաև Ուզբեկստանի թիմը: Ազատ վարժությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Արթուր Դավթյանը, երկրորդը՝ Վիգեն Խաչատրյանը, իսկ երրորդը՝ Նեժադ Աշքանը (Իրան): Նժույգթափեր վարժությունում բացարձակ արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել Հարություն Մերդինյանը, երկրորդը՝ Արթուր Դավթյանը և երրորդը՝ Ֆարիզ Բահլավանը (Սիրիա): Օղակների վրա Վահագն Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը, երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Արթուր Դավթյանը և Ֆարիզ Բահլավանը (Սիրիա): Հենացատկերում հաղթել է Արթուր Դավթյանը, երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Պետրոսյանը, երրորդը՝ Նեժադ Աշքանը (Սիրիա): Զուգափայտերի վրա լավագույն արդյունք է գրանցել Արթուր Դավթյանը, նրան հաջորդել են Վիգեն Խաչատրյանը և Արթուր Ավետիսյանը: Պտտաձողի վրա հաղթել է Արթուր Դավթյանը, երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արմեն Պետրոսյանը, երրորդը՝ Վիգեն Խաչատրյանը: Բազմամարտում հաղթել է Արթուր Դավթյանը: Աղբյուրը՝ Armnoc.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: