Նորություններ

Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սպորտ 2017-06-15

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess շախմատային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 7-րդ տուրում սև խաղաքարերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41–րդ քայլին: Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ վաստակելով 5 միավոր: 2-րդ տեղում է Հիկարու Նակամուրան, 3-4-րդ հորիզոնականները կիսում են Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին՝ իրենց ակտիվում ունենալով 4-ական միավոր: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդն է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը: Նշենք, որ մրցաշարի 8-րդ տուրը կմեկնարկի այսօր՝ ժամը 18:00-ին: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: