Նորություններ

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Ուշագրավ 2017-06-14

Ուսուցիչ-աշակերտ շրջանակի ամենախառնաշփոթ իրավիճակում անգամ հնարավոր է հայելիները դարձնել պատուհաններ և միասին գտնել լուծումներ…
Գնացք 12-ի եզրափակիչ կայարանը լի էր ոչ միայն դասավանդման ընթացքում առաջացող խնդիրների լուծման համար զանազան կիրառելի մեթոդներով, այլև դրական լիցքերով և անակնկալներով: 
 
Երևանի թիվ 75, Լոռու մարզի Ալավերդու թիվ 12, Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան, Արամուսի Վլ. Առաքելյանի անվան, Հրազդանի Պ. Սևակի անվան թիվ 8, Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10, Արարատի մարզի Ոստանի և Գոռավանի դպրոցները ներկայացնող ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին արդեն հարազատ դարձած Dasaran կրթական կենտրոնին ջերմ ընդունելության և նախադեպը չունեցած սեմինարի համար՝ հույս հայտնելով կրկին դառանալ «հարմարավետ գնացքի ուղևոր»: 
 
Մանսակից ուսուցիչները նշեցին, որ եռօրյա սեմինարի ընթացքում ստացան գործնական հմտություններ, որոնք, անշուշտ, կօգնեն աշակերտների հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելիս: 
 
Իհարկե, շարունակելի…
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: