Նորություններ

Հայ ուսանող մարզիկներն ավարտում են մրցելույթները

Սպորտ 2013-07-16

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր վերջին անգամ հանդես կգան հայ մարզիկները: Իրենց մրցելույթները կունենան Հայաստանի 2012թ.-ի երկու լավագույն մարզիկները՝ հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը:
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսելու է որակավորման առաջին փուլից՝ գոտեմարտելով Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովի հետ: Այս գոտեմարտում մեր ըմբիշի հաղթանակին ոչ ոք չի կասկածում: Եվ եթե նա հաղթահարի առաջին արգելքը, երկրորդում հանդիպելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի եզրափակչում ոսկու ճանապարհն իր առջև փակած ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Այնպես որ, Արսեն Ջուլֆալակյանը նրանից ռևանշ վերցնելու հնարավորություն ունի: Մեր երկրորդ ըմբիշի՝ 96 կգ քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի մեկնարկային մրցակիցը թուրք Սուլեյման Դեմիրչին է:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: