Նորություններ

Հայաստանի 4 շախմատիստ լրացրել է գրոսմայստերի նորմա

Սպորտ 2017-06-13

Մինկսում ավարտվել է Եվրոպայի առաջնությունը. բացի հիմնական մրցանակներից, առաջնությանը սահմանվել են մի շարք հատուկ մրցանակներ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար: Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչև 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան: Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը բավարարել է գրոսմայստերի կոչման համար անհրաժեշտ բոլոր պայմանները և ՖԻԴԵ-ի առաջիկա կոնգրեսում նրան կշնորհվի բաղձալի տիտղոսը: Եվրոպայի առաջնության արդյունքներով՝ գրոսմայստերի նորման լրացրել են նաև Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: