Նորություններ

Հաղարծինի միջնակարգ դպրոցի շրջանավարտներն Արցախում

Կրթական 2017-06-09

Հաղարծինի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների <<Վերջին դաս>> միջոցառմանը հաջորդեց էքսկուրսիան դեպի Արցախ աշխարհ: Էքսկուրսիան մեկնարկեց <<Տաթեւեր>> ճոպանուղի և Տաթևի վանական համալիր այցելությամբ, որտեղ շրջանավարտներն ստացան Հայր Միքայելի օրհնությունը: Շրջանավարտների երդման հանդիսավոր արարողությունը կայացավ Շուշիի Սբ. Ամենափրկիչ, Ղազանչեցոց եկեղեցում: Աշակերտները երդվեցին լինել մեր երկրի արժանավայել քաղաքացիներ, լինել ազգային մշակույթի կրողն ու պահպանողը: Եռօրյա շրջագայության ընթացքում աշակետներն այցելեցին Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Վանք գյուղ, 2000 տարվա պատմություն ունեցող Տնջրի ծառ, որը տնկել էր Տիգրան Մեծ արքան, ինչպես նաև ականատեսը եղան <<Զոնտիկներ>> կոչվող բնության բնության հրաշքի: Շրջանավարտները երեք անմոռանալի օրեր անցկացրեցին Արցախում: Նրանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ տղաները մեծ ուրախությամբ ցանկություն հայտնեցին պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել հենց այնտեղ: Այդ էքսկուրսիան դեռ երկար կմնա բոլորի հիշողության մեջ: Տպավորություններն անկրկնելի էին:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: