Նորություններ

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Ուշագրավ 2017-06-08

Հաճելի խառնաշփոթ և համագործակցության զանազան տարբերակներ Գնացք 12-ի եզրափակիչ կայարանում…
Մանկավարժների համար արդեն իսկ հարազատ դարձած Dasaran կրթական կենտրոնում այսօր կայացավ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի անակնկալներով, դրական տպավորություններով և միաժամանակ ավարտի ափսոսանքով լցված եզրափակիչ հանդիպումը:
 
Անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով՝ Գնացք 12-ն իր ուղևորներին՝ Երևանի Գ. Աթարբեկյանի անվան թիվ 61, Արարատի մարզի Նիզամու, Զորակի Մ. Մելքոնյանի անվան, Վաղարշապատի Արագածի Մ. Մեխակյանի անվան, Կոտայքի մարզի Քասախի թիվ 1, Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան թիվ 4, Լեռնանիստի դպրոցները ներկայացնող մանկավարժներին ուղղորդեց «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք» կայարան, որտեղ հնարավոր է գտնել զանազան բանալիներ ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության համար:
 
Մասնակից մանկավարժները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական կենտրոնին ջերմ հյուրընկալության, տարբերվող դասընթացի և կիրառելի աշխատանքային գործիքներ փոխանցելու համար՝ ընդգծելով նման արդյունավետ նախագծերի կարևորությունը:
 
Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: