Նորություններ

Կամերային երաժշտության տանը տեղի կունենա բարեգործական համերգ

Ուշագրավ 2013-07-15

Այսօր, Թալալյան եղբայրների անվան միջազգային 4-րդ փառատոնի շրջանակներում կկայանա բարեգործական համերգ, որից ստացված հանգանակությունը կնվիրաբերվի 17-ամյա Ստելլա Առաքելյանի բուժմանը: Համերգի կարզամերպիչներն են «Ars lunga» դուետը և «Օգնիր երեխաներին» հկ-ն:
Համերգի ընթացքում ելույթ կունենան 2012-13թթ. ընթացքում տեղի ունեցած միջազգային և հանրապետական երաժշտական մրցույթների դափնեկիրները:
 
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների 4-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին, մեկնարկել է հունիսի 26-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 23-ը: Թալալյան եղբայրների անվան փառատոնի նպատակն է հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայ և օտարազգի երաժիշտների միջև:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: