Նորություններ

Ազատ ոճի հայ ըմբիշներն առաջադիմել են UWW վարկանիշային աղյուսակում

Սպորտ 2017-06-07

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը: Թարմացված ցանկում տեղ է գտել Հայաստանի երեք ներկայացուցիչ` Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): Ֆրանգուլյանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Գրիգորյանը` 12-րդը, իսկ Բերիանիձեն` 6-րդը: Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիկները պատրաստվում են հունիսի 9-11-ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: