Նորություններ

Իսկ դու գիտե՞ս

Կրթական 2017-06-06

ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Դպրոցն իրականացնում է «Իսկ դու գիտե՞ս» խորագիրը կրող պրոյեկտ /ղեկավար՝ Հ. Խումարյան/: Պրոյեկտը կրելու է պարբերական բնույթ: Պրոյեկտի շրջանակներում կազմակերպվելու է առցանց մրցույթ տարբեր դպրոցների միջև: Մրցույթի հարցերը լինելու են բացառապես ուսումնական առարկաների շրջանակներում: Պրոյեկտի նպատակն է աշակերտների շրջանում ուսման նկատմամբ հետաքրքրության խթանումը և ուսման որակի բարձրացումը: 2017թ. մայիսի 23-ին անցկացվեց փորձնական խաղ, որի ժամանակ մրցեցին Վանաձորի № 3 և № 4 հիմնական դպրոցների աշակերտները: Խաղն իր բնույթով ընկերական էր և նպատակ էր ուներ վերհանել առկա կազմակերպչական թերությունները՝ դրանք վերացնելու և խաղի կանոնադրությունը կազմելու նպատակով: Խաղից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ուսուցիչներն իրենց կարծիքը հայտնեցին խաղի վերաբերյալ և հանդես եկան առաջարկություններով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: