Նորություններ

Մեկնարկել է Norway Chess շախմատային մրցաշարը

Սպորտ 2017-06-06

Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում արդեն 5-րդ անգամ մեկնարկել է Norway Chess գերհզոր մրցաշարը, որն իր շրջանակում է համախմբել ուժեղագույն 10 շախմատիստի։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Այսօր տեղի է ունեցել կայծակնային մրցաշարը. Արոնյանը վաստակել է 5,5 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան 5,5 միավորով։ Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք է ստանում ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը և այդպես շարունակ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: