Նորություններ

Ամերիկացի ծրագրավորողին շվեդ պրոֆեսորը առաջարկել է ներկայացնել Նոբելյան մրցանակի

Ուշագրավ 2013-07-15

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆոշն, ով աշխատում է Շվեդիայի Ումեոյի համալսարանում, առաջարկել է Էդվարդ Սնոուդենին ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Հիշեցնենք, որ Սնոուդենն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից է, ով գաղտնի տվյալներ է հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերի վերաբերյալ, ինչի համար հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից։
Պրոֆեսորն իր նամակում նշել է, որ Սնոուդենը պետք է արժանանա այդ մրցանակին իր «հերոսական արարքի համար»։ Սվալֆոշի կարծիքով՝ ամերիկացի ծրագրավորողն «աշխարհին օգնել է դառնալ ավելի լավն ու առավել ապահով»։
 
Քանի որ շվեդ պրոֆեսորը Ումեոյի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր է՝ իրավունք ունի մրցանակի թեկնածուների մասին առաջարկներ ներկայացնել Նոբելյան հանձնաժողով։
 
Աղբյուրը՝ tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: