Նորություններ

Մեկնարկել են միասնական քննությունները

Կրթական 2017-06-02

Մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմության առարկանների միասնական և ավարտական քննությունները: Քնություններն անցկացվում են 13 քննակենտրոններում՝ 11-ը մարզերում, 2-ը՝ Երևանում։ Երևանում գործում է երկու քննական կենտրոն՝ Երևանի թիվ 170 և 190 դպրոցներում: Շուրջ 1530 դիմորդներ քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Երևանի 190 քննական կենտրոնում քննություններին մասնակցում է 207 դիմորդ: «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից միասնական և ավարտական քննությունը տեղի կունենա հունիսի 6-ին: Հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16-ին՝ մաթեմատիկայի, հունիսի 20-ին՝ հայոց պատմության և քիմիայի, հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությունները: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: