Նորություններ

Հյուսիսային պողոտայում անցկացվեց սթրիթբոլի անդրանիկ մրցաշարը

Սպորտ 2013-07-15

Շաբաթ օրը՝ երեկոյան, Հյուսիսային պողոտայում տեղադրվել էին բասկետբոլային երկու վահանակներ, հնչում էր ռիթմիկ երաժշտություն, և «Red Bull» մակագրությունով մարզաշապիկ հագած երիտասարդները փորձում էին գնդակներ դիպուկ նետել զամբյուղի մեջ:
Նրանք պատրաստվում էին մասնակցել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պաշտոնական գործընկերությամբ բակային բասկետբոլի (սթրիթբոլ) ամենահայտնի մրցաշարի՝ Red Bull King Of the Rock 2013 պաշտոնական նախընտրական փուլի մեկնարկին, որն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Իսկ մրցաշարի պայմանը հետևյալն էր. հաղթողը սեպտեմբերին կմեկնի Սան-Ֆրանցիսկո՝ Հայաստանը ներկայացնելու համաշխարհային եզրափակիչում և պայքարելու գլխավոր մրցանակի՝ «Ժայռի Արքայի» և 20 հազար դոլար մրցանակի համար: Ընդ որում՝ եզրափակիչն ավանդաբար անց է կացվում նախկին Ալկատրաս կալանավայրում, որը վերածվել է թանգարանի և զբոսաշրջության խոշոր կենտրոն է: 
 
Երևանյան սթրիթբոլի անդրանիկ մրցաշարն անցավ դիտարժան, որին մեծապես նպաստեցին ՀԱՕԿ-ի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված մրցավարները:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: