Նորություններ

Հուշամրցաշար՝ նվիրված Կարեն Ասրյանի հիշատակին

Սպորտ 2017-06-01

Ավարտվել է շախմատի համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային երրորդ հուշամրցաշարը:

 

Դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարին մասնակցել են մինչև 8 տարեկան 48 դպրոցականներ, ովքեր ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները: Փոքրիկ շախմատիստները մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող շախմատի դպրոցների սաներ են: Հուշամրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա, իսկ երկրորդ և երրորդ տեղերը Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանների թիմերը: Մյուս վարչական շրջանների թիմերն էլ Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից արժանացել են պատվոգրերի:

 

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը,Կարեն Ասրյանի ծնողները և բազմաթիվ շախմատասերներ:

 

Հուշամրցաշարի հաղթող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմին հանձնելով գավաթներն ու մեդալները՝ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

 

Աղբյուրը՝ Chessfed.am



 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: