Նորություններ

«Գարնան հիշարժան օրերը»

Կրթական 2017-05-31

Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի աշակերտները ներկայացան մի գեղեցիկ միջոցառմամբ ՝ «Գարնան հիշարժան օրերը» խորագրով։ Աշակերտները ներկայացրեցին գարնան գալուստը շատ գեղեցիկ ցուցադրությամբ. սավանի տակից դուրս եկան ծաղիկները ըստ հերթականության և նկարագրեցին գարնանամուտը։ Աշակերտները գովերգեցին գարունը, որպես բնության զարթոնքի և կյանքի սկիզբ, ինչպես նաև լավ և վատ իրադարձությունների առհավատչյա։ Նրանք թվարկեցին բոլոր այն հիշարժան օրերը և իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի կյանքում մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը։ Աշակերտները ոգևորությամբ նկարագրում և պատմում էին հաղթանակները, ցասումով և վրեժխնդրությամբ արտահայտում կորուստները։ Նրանք հանդիսատեսին ներկայացրին հայոց մեծերի, առաջնորդների խոսքերը՝ նվիրված հայոց ազգի գոյատևմանը, ազգային ինքնությանը և ազգային դիմագծի պահպանմանը։ Աշակերտները երգեցին հայրենասիրական երգեր և կատարեցին գեղեցիկ ազգային պարեր։ Միջոցառումը ավարտվեց համամարդկային կոչով ՝ «Ապրել խաղաղ»։ Կոչը պաստառի ձևով պտտվեց, կարծես թևածեց ողջ դահլիճով։ Այն կարծես զգոնացնում էր ողջ մարդկությանը ապրել խաղաղ, ոչ ասել պատերազմներին և կորուստներին, իսկ հայ ժողովրդի համար այն թե́ կոչ էր, և թե́ կանչ դեպի հայրենիք։ Միջոցառումը ազգային միտքն ու ոգին ընդգծող և ցուցադրող նպատակ ուներ։ Աշակերտները աչքի էին ընկնում իրենց գեղեցիկ և գրավիչ խոսքով, ազգային երգերի իմացությամբ և ազգային ոգու լավագույն դրսևորմամբ։ դասվար՝ Գ. Բատիկյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: