Նորություններ

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը` ՀԱՊ-ում

Ուշագրավ 2013-07-13

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա հուլիսի 18-ին:
Վարպետն առավելապես հայտնի է Արցախյան «Մենք ենք մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով: Նրա ստեղծագործությունները բավական լայն բովանդակություն ունեն: Քանդակագործին հիմնականում հետաքրքրել է դիմաքանդակը, որը թույլ է տվել ուշադրություն դարձնել մարդկային տարբեր խառնվածքների վրա: Նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար` Ե.Չարենց, Ս.Փարաջանով, Լեո, Վ.Սարոյան և այլն: Բաղդասարյանն էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը: Նրա հաստոցային աշխատանքներից լավագույնները գտնվում են Ազգային պատկերասրահի հավաքածուում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և արտասահմանյան թանգարաններում:
 
Ս.Բաղդասարյանը մոնումենտալիստ էր: Հայաստանի տարածքով մեկ տեղադրված են նրա մոնումենտալ շուրջ 28 աշխատանքները:
 
Աղբյուրը` panorama.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: