Նորություններ

«45 րոպե աշխարհի շուրջ»

Կրթական 2017-05-29

Գյումրու №28 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանցիները Լ.Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրեցին «45 րոպե աշխարհի շուրջ» խորագրով միջոցառումը: Միջոցառումն սկսվեց փոքրիկ Իշխանի մուտքով, ում միացավ աշխարհագրագետը, այնուհետև մասնակից մեկնաբանի միջոցով սկսվեց շքերթ 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս հանդես եկան իրենց երկրին բնորոշ տարազով, պարով և այլ խորհրդանիշով: Նշենք, որ շքերթին էին մասնակցում նաև արևելքի մեծերը՝ Կոնֆուցիոսը, Օմար Խայամը, Մահաթմա Գանդին: Առանձնհատուկ էր նաև Գալիլեո Գալիլեի և Ադրեանո Չելենտանոյի մուտքը: Մեղայականով հանդես եկավ Ադոլֆ Հիտլերը: Շքերթն ավարտվեց հայերի մուտքով, ովքեր հանդես եկան «Կարնո յարխուշտա» պարով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: