Նորություններ

Ըմբշամարտ. Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ միջազգային մրցաշարից

Սպորտ 2017-05-29

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 26-ից 27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մրցաշարի հաղթող են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը։ Արծաթե մեդալի են արժանացել 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը։ Ազատ ոճի երիտասարդական հավաքականը գտնվում է Վլադիկավկազում, որտեղ մինչև հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: