Նորություններ

Հայաստանը իմ տունն է

Կրթական 2017-05-28

Տարրական օղակի 4-րդ դասարանը ավարտական է: Իսկ այսօր Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները իրենց սիրելի դասվարի հետ մեծ ու գեղեցիկ անակնկալ են պատրաստել: -ՈՒսումնառության չորս տարիները,-նշում են նրանք,-ակնթարթների ու վառ հիշողությունների մի ամբողջ շարան է: Այսօր պատեհ պահ է պատմելու այն ամենի մասին, ինչը տվել են այս տարիները իրենց: Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, լսելու, քաղաքավարի ու կիրթ վարվելաձևերի էթիկա, դպրոցական կարգուկանոն, հանդուրժող և ընկերասեր լինելու, ազնիվ ու շիտակ ապրելու, լավն ու վատը ճշտորեն տարբերակելու հմտություններ: Այս ամենը ընդգծված երևում է շղթայի յուրաքանչյուր կետում: Բայց ահա 4–րդ դասարանցիների համար նշված ընկալումների հետ մեկտեղ կան արժեքներ. հայրենիքն ու հայրենասիրությունը: Հայրենիքն ու հայրենապաշտ լինելն 4-րդ դասարանցիների համար լուրջ ու հավասարակշիռ ընկալում է: Այն նրանց համար ամենակարևորներից է. հոգու պահանջ՝ ինչպես հացն հանապազօրյա: Նրանք չեն կարող հայրենասեր չլինել, քանզի հայրենասիրությամբ է ներծծված ու լցված նրանց հոգին ու միտքը: Անակնկալը ստացվեց, տոնը յուրահատուկ լեցուն էր և հույսը վառվող ջահի պես էր: Իսկ սա նշանակում է, որ ունենք մեկ հայրենիք, որն պաշտում ենք մենք, իսկ վաղը կծնվեն հայրենասերների նոր սերունդներ: Վստահ ենք ՝ նրանք դեռ կգան… դասվար` Ա.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: