Նորություններ

Աշխարհի լավագույն 10 թանգարանները

Ուշագրավ 2017-05-27

Ըստ The Art Newspaper ամենամյա վարկանիշի՝ ամենահայտնի թանգարանների վերաբերյալ հավաքած տեղեկատվության՝ ներկայացվել են աշխարհի լավագույն 10 թանգարանները: Լուվր Փարիզում գտնվող այս թանգարանն ունեցել է 7 400 000 այցելու: Լուվրն աշխարհում ամենաշատ այցելու ունեցող թանգարանն է: Այն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը: Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբանական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստի գործեր և այլն։ Մետրոպոլիտեն Նյու Յորքում գտնվող թանգարանն ունեցել է 7 006 859 այցելու: Այս տարվա փետրվարին թանգարանն իր հավաքածուից 375 հազար աշխատանք թվայնացրել է՝ դարձնելով բոլորին հասանելի: Բրիտանական թանգարան Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է 6 420 395 այցելու: Այն Մեծ Բրիտանիայի պատմահնագիտական գլխավոր թանգարանն է և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը: Լոնդոնի Ազգային պատկերասրահ Պատկերասրահն ունեցել է 6 262 839 այցելու: Այսօր թանգարանում պահվում է շուրջ 2,5 հազար կտավ, որոնք թվագրվում են 12-20-րդ դարերով: Պատկերասրահում բոլոր աշխատանքները ցուցադրվում են ժամանակագրական կարգով: Վատիկանի թանգարան Վատիկանի թանգարանն ունեցել է 6 066 649 այցելու: Այն թանգարանների համալիր է՝ տեղակայված Վատիկանի տարածքում: Հավաքածուն, որը ստեղծել են Հռոմի պապերը, կազմված է դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներից՝ ներառյալ Վերածննդի դարաշրջանի: Թանգարանն ունի 54 պատկերասրահ կամ սրահ: Ժամանակակից արվեստի բրիտանական «Թեյթ» թանգարան Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է 5 839 197 այցելու: Պատկերասրահում պահվում է 1990-ականներից ստեղծված համաշխարհային արվեստի ստեղծագործություններ: Կայսրական պալատի ազգային թանգարան Թայվանի մայրաքաղաք Թայբեյում գտնվող թանգարանն ունեցել է 4 665 725 այցելու: Թանգարանի հավաքածուն կազմում է 696 373 առարկա, որոնց մեծ մասը նախկինում Ցյանլուն կայսր հավաքածուի մասն է կազմել: Թանգարանում ցուցադրված է չինական մշակույթի և արվեստի հուշարձանների հրաշալի հավաքածու՝ ներկայացնելով ավելի քան 8000-ամյա քաղաքակրթությունը Չինաստանում՝ նեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ցին դինաստիայի կործանումը: Վաշինգոտնի Ազգային պատկերասրահ Պատկերասրահն ունեցել է 4 261 391 այցելու: Այն ներկայացնում է աշխարհի ամենալավ հավաքածուներից մեկը: Ներկայացված է եվրոպական և ամերիկյան վարպետների գոծեր՝ գեղանկար, քանդակ, գծանկար, լուսանկար, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Էրմիտաժ Էրմիտաժն ունեցել է 4 119 103 այցելու: Թագարանի հավաքածուն կազմված է շուրջ 3 միլիոն արվեստի գործից և համաշխարհային մշակույթի հուշարձանից՝ սկսած քարե դարից մինչև մեր օրեր: Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն Մադրիդում գտնվող այս արվեստի կենտրոնն ունեցել է 3 646 598 այցելու: Թանգարանը պատկերացում է տալիս 20-րդ դարի արվեստի զարգացման մասին: Այստեղ կա նաև գրադարան՝ 40 հազար գրքով: Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: