Նորություններ

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԴԵՆԻՍԻ N 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական 2017-05-27

<<Երկաթը ձուլենք, Խաչ ու զենք կռենք, Հայի Աստված մեզ պահապան, Հայի խաչը մեզ ապավեն…>> ,- ասում են հայրենասիրական երգի բառերը: Հիրավի,ազգային երգը, եթե հատկապես կատարվում է խմբով, կարող է շատ խրախուսական ու ոգևորող լինել՝ մղելով մարտահրավերի դիմակայմանը և հավաքական հաղթանակի:<<Ու որ հայրենի երգեր կլսվին, հոն հայրենիքը ողջ է>>,- գրում է Ղևոնդ Ալիշանը: Ահա հե՜նց սրա ապացույցը գտանք Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցի IV բ դասարանում,որտեղ ռազմահայրենասիրական դաս էր՝ << Ազգ, բանակ. գովք Հայաստանի>> խորագրով: Ձեռնարկի հեղինակը վաստակաշատ մանկավարժ, վարպետ դասվար Օֆելյա Շաբոյանն էր: Տոնական էր ողջ դասասենյակը՝ իր կահավորանքով , իմաստալից գունագեղ պաստառներով, ազգային եռագույնի և զինանշանի խորհրդանշական պատկերներով, սովորողների ՝ սրբազան դրոշի արտահայտությունը դարձած գլխարկներով և ,առհասարակ , իր ողջ մթնոլորտով: Աշակերտները հանդես եկան հրաշալի բեմելով ՝ մեկը մյուսին հաջորդող հայրենասիրական երգերով (երբեմն թվում էր , որ սա մի անթերի համերգ է) , ազգային նազանի պարերով և հայրենապաշտումի դասական պոեզիայից ընտրված կտորների գեղեցիկ ասմունքով: Դպրոցականների ոգևորությամբ տոգորող ելույթները վկայում էին , որ նրանք իրավացիորեն փառահեղ ավանդներ ունեցող այն առյուծասիրտ, ցեղապաշտ նախնիների սերունդներն են, ովքեր , պատերազմել չեն սիրում, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ են խենթորեն պաշտպանել իրենց ՀԱՅՐԵՆԻՆ… Դպրոցի տնօրինությունը և հյուրերը միջոցառումը գնահատեցին որպես աճող սերնդի կողմից՝ ազգային արժեքների,այդ թվում շա՜տ թանկ արժեցող խաղաղության գնահատմանն ուղղված ռազմահայրենասիրության մնայուն դաս: << ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց>> >> ՊՈԱԿ –ի փոխտնօրեն Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: