Նորություններ

«Մեր մեծերը» ցուցադրական դաս

Կրթական 2017-05-27

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում մայիսի 10-ին անցկացվեց ցուցադրական դաս «Մեր մեծերը» թեմայով: 8-րդ դասարանի աշակերտներին նախօրոք հանձնարարված էր հավաքել նյութեր Վենետիկի Մխիթարյան միաբանության, ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի, բանաստեղծ Վահան Թեքեյանի, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի, ազգային օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի և ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին և պատրաստել տեսանյութ: Դասի նպատակն էր արմատավորել հայրենասիրություն, նպաստել հայապահպանությանը: Դասի ընթացքում նշվեց, որ պատմական դեպքերի բերումով շատ հայեր ստիպված են հանգրվանել օտար երկրներում: Շատ կարևոր է, որ այստեղ ծնված և մեծացած հաջորդ սերունդները ոչ միայն հիշեն իրենց արմատները, այլ նաև դառնան հայկական մշակույթի կրողները և օտար երկրներում այն ներկայացնողը: Դասի ընթացքում ոչ միայն ներկայացվեց հայ մեծերի գործունեությունը և կյանքի կարևոր դրվագները, այլ նաև նրանց գործունեության կարևոր հետևանքը և ազդեցությունը հայոց և համաշխարնային պատմության և մշակույթի վրա: Պատմության ուսուցիչ՝ Գոհար Բաբայան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: