Նորություններ

Առաջին դասարան- Ես կամ Հայաստան, կրկնությունդ եմ արևամարմին,

Կրթական 2017-05-26

Մայիսի 23-ին Առափիի միջնակարգ դպրոցում իրենց ելույթով հանդես եկան առաջին և երկրորդ դասարանցիները: Ինտեգրված նիջոցառում Առաջին դասարան- Ես կամ Հայաստան, կրկնությունդ եմ արևամարմին Երկրորդ դասարան- Հարմոնիայի մեծ զավակը- Մոցարտ Հանդիսատեսին դուր եկավ երեխաների ելույթը: Տառաճանաչ դարձած փոքրիկներըներկայացրին Հայաստանը, հայոց այբուբենը և դիմեցին հայոց մայրերին իրենց կաթի հետ սնել մանուկներին հայոց լեզվով: Խաղաղության վերաբերյալ երգերն ու պարը էլ ավելի ոգեշնչեց փոքրիկներին: Հետաքրքրի անցումով առաջին դասարանցիներին միացան երկրորդ դասարանցիներն ու համատեղ ներկայացրեցին Զալցբուրգի հանճարի՝ Մոցարտի մանկությունն ու կյանքը: Փոքրիկ Մոցարտի դերում հանդես եկավ Արտուշ Նազարյանը, հասուն տարիքում՝Լյովա Ղասոյանը, Սալյերի դերում Հովհաննես Սարգսյանը, ծղրիդի դերում՝ փոքրիկ Գրետա Միրզոյանը: Մոցարտի կախարդական հնչյունների տակ փոքրիկները պատմեցին Մոցարտի կյանքի հետաքրքիր պահերի մասին:

Շիրակ, գ. Առափիի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: