Նորություններ

Լևոն Մկրտչյանը ողջունել է շրջանավարտներին

Կրթական 2017-05-26

Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում հնչում է Վերջին զանգը: Այդ առիթով շրջանավարտներին իր ողջույնի խոսքն է հղել Լևոն Մկրտչյանը. «Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք առաջնագիծ և թիկունք, ու մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լինել զգոն և պատասխանատու: Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ: Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել տնտեսապես ու քաղաքականապես հզոր, բոլոր մարտահրավերներին դիմակայող, զարգացած և ամուր պետություն, հասնել նրան, որ կարողանանք հպարտանալ մեր անվանի գիտնականներով, մշակույթի և սպորտի գործիչներով, բարեկիրթ և օրինապահ քաղաքացիներով: Համոզված եմ, որ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու: Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով: Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ Վերջին զանգի ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը»: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: