Նորություններ

Dasaran-ում մեկնարկեց արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը

Ուշագրավ 2017-05-25

Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում այսօր Dasaran կրթական կենտրոնում անցկացվեց «Տուժածների շտապ դուրսբերումը և տեղափոխումը արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով հատուկ դասընթացը, որը վարում էր «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը:

 

Դասընթացին մասնակցում էին Երևանի թիվ 106 դպրոցի աշակերտները: Սպարտակ Հովհաննիսյանն աշակերտներին մանրամասն ներկայացրեց արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածների շտապ դուրսբերման և տեղափոխման կազմակերպմանն ուղղված ճիշտ գործողությունների հաջորդականությունը:  

 

Տուժածների շտապ դուրսբերման և տեղափոխման մասին հստակ գիտելիքների ձեռքբերումը մեծապես կնպաստի արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև կյանքի տարբեր ոլորտներում և իրականացվող միջոցառումների, այդ թվում՝ աշակերտական արշավների և էքսկուրսիաների ընթացքում անհրաժեշտության դեպքում դրանց կիրառմանն ու աշակերտների ճիշտ վարքի դրսևորմանը:

 

Ծրագիրն իրականցվում է Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում: 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: