Նորություններ

«Այբբենարան»-ի հանդես

Կրթական 2017-05-25

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Այբբենարան»-ի հանդես Մայիսի 24-ը 1-ին դասարանի համար տոնական օր էր: Այդ տոնական տրամադրությունը ավելի շատ զգում էին 1-ին դասարանի 15 երեխաների ծնողները, որոնց թվում շատերի առաջին երեխան էր արդեն գրաճանաչ դարձել: Նրանք զգալի մեծ տարբերություն էին զգում մի քանի ամիս առաջ դպրոց հաճախած իրենց երեխաների մեջ և չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը, զարմանքն ու ուրախությունը: Դասարանի տեսքը ներս մտնողին հուշում էր հանդեսի մասին` հայոց տառերը մեկը մյուսին հետևելով կարծես փորձում էին ընդառաջ գալ ներս մտնողին: Դասարանը ձևավորված էր: Ավելի տպավորիչ էր աշակերտների ելույթը: Երեխաների շուրթերից հնչում էր յուրաքանչյուր տառին վերաբերող արտասանություններ, հանելուկներ, հումորներ, ինչպես նաև մայրենի լեզուն անաղարտ պահելու երդումներ: Դասարանում թևածում էր հայրենասիրությամբ ամբողջ աշխարհում կրելու «հայ» լինելու վեհ պատիվը: Կազմակերպիչ 1-ին դասարանի դասվար Մ. Գրիգորյան

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: