Նորություններ

Ամփոփիչ դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում

Կրթական 2017-05-25

Ավարտվեց 2016-2017 ուստարին: Ավանդույթի համաձայն դասվար Ս. Սահակյանը ամփոփեց աշակերտների կատարած աշխատանքները: Դասարանում կոմպլեկտավորված 18 աշակերտներից 8-ը գերազանցիկներ են, 7-ը հարվածայիններ, վատ ունեցողներ չկան, սակայն կան աշակերտներ, որոնք բաց ունեն և պետք է լրացնեն մյուս ուսումնական տարում: Դասի Բարև ես եմ անկյունում ձևավորված Ժպիտ-գնահատականների ամփոփման արդյունքում՝ ամենաշատ ժպիտ հավաքած տիտղոսի առաջին տեղին արժանացավ Սամվել Խաչատրյանը, նախատեսված 100 ժպիտից հավաքելով 95-ը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Նարինե Ալեքսանյանը հավաքելով 91 ժպիտ, իսկ երրորդ տեղը Մարիետա Հայրապետյանը՝ 84 ժպիտ: Մրցում են շարքերը շարքային մրցույթում՝ իրենց հավաքած միավորներով առաջին տեղը գրավեց առաջին շարքը, երկրորդ տեղը երրորդ շարքը, իսկ երրորդ տեղը երկրորդ շարքը: Հաղթող շարքի աշակերտները պարգևատրվեցին պատվոգրով՝ շարքում ակտիվ համագործակցելու համար: Դասարանի աշակերտներից մասնակցել են <<Կենգուրու>> և <<Մեղու>> մրցույթներին: Այստեղ էլ ունեցել են որոշակի հաջողություններ, իսկ Տաթևիկ Կարապետյանը <<Կենգուրու>> մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի: Աշակերտները մասնակցում էին նաև տարբեր խմբակների: Սամվել Խաչատրյանը ու Մարիետա Հայրապետյանը Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մրցաշարին մասնակցելով արժանացել են դիպլոմների և շքանշանների, իսկ Արտյոմ Խաչատրյանը իր պայքարը շարունակելու է օգոստոս ամսին: Աղջիկների մի խումբ էլ հաճախում են գյուղի մշակույթի տան պարի խմբակին, մշակութային միջոցառումներին մասնակցելու համար նրանք էլ պարգևատրվել են դիպլոմներով, պատվոգրերով և շքանշաններով: Ինչ խոսք այս ամենը հպարտանալու և ուրախանալու տեղիք է տալիս: Ամփոփելով ուսումնական տարին, տրվեց նաև ամառային առաջադրանքներ և՛ մայրենիից, և՛ մաթեմատիկայից: Կազմակերպվեց նաև ավարտական էքսկուրսիաներ թե՛ բնության մեջ և թե՛ քաղաք Երևանում: Երեխաները անցկացրեցին հագեցած օր և բավարարված վերադարձան ամառային հանգստի:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: