Նորություններ

Մարզական «Սպորտլանիա» խաղ-մրցույթը

Կրթական 2017-05-25

Այսօր առավել քան տոնական և մարզական կեցվածք ունեն Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմանական դպրոցի տարրական օղակի սաները: Ահա նրանք արդեն մարզադահլիճում են և շարքեր կազմած սպասում են հրահանգների: Նախ հնչում են ողջույնի և խմբերի բաժանվելու հրահանգները: 6-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանի հետ կրկնելով՝ խրոխտ հնչում է խաղ-մրցույթի նշանաբանը, որ ամենքը ազնիվ ու շիտակ խաղ կցուցադրեն և անշուշտ-անշուշտ հաղթանակ կտանեն: «Արևիկ», «Գարուն» և «Ծիածան» խմբերը սկսեցին մրցույթային խաղերը: Կրտսեր դպրոցականները զարմանալիորեն ճկուն և համագործակցային խաղ ցուցադրեցին: Րոպեները սահեցին աննկատ, մրցեցին նաև թիմերի ավագները: Խմբերի բոլոր սաներն էլ արժանացան խրախուսագրերի և պատվոգրերի: Անշուշտ, կարևոր էին այս մրցանակները, բայց նաև էական էր այն փաստը, որ նրանցից յուրաքանչյուրը տուն տարավ ոգևորության և ուրախությունների մի առանձնահատուկ շարան: Մրցույթից հետո շատ-շատ դպրոցականներ արդեն սպասում են, թե երբ կկրկնվի Սպորտլանիայի նոր մեկնարկը: Սա արդեն խաղի ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է: Իսկ նոր հանդիպումը չի ուշանա: Վստահում ենք երեխաներին ու ասում, որ մարզական խաղը մի տեսանելի, լուսավոր շող էր ներառում իր մեջ, իսկ այդ լույսը մեր դպրոցականներին շատ անհրաժեշտ է… Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: