Նորություններ

Մրցույթ-վիկտորինա «Արքիմեդներ և գիտակներ»

Կրթական 2017-05-24

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից: Միջոցառումն անցկացվում էր մրցույթ-վիկտորինայի կարգով: Վիկտորինային մասնակցում էին 7-10-րդ դասարանի աշակերտները: Աշակերտները հանդես էին գալիս երկու խմբերով` Արքիմեդ և ֆիզմաթ: Նրանք ներկայացրեցին իրենց աքրոստիկոսները: Խմբերի ավագներն էին 10-րդ դասարանի աշակերտներ Էրիկ Հակոբյանը և Ալինա Գաբրիելյանը: Խմբերին ներկայացվեցին տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ և ռեբուսներ: Միջոցառման ընթացքում թիմերը ընդմիջեցին երաժշտական դադարներով: Արդար մրցակցության ընթացքում միավորային փոքր տարբերությամբ հաղթեց Արքիմեդ թիմը: Միջոցառման վերջում աշակերտները նշեցին, որ անկախ արդյունքից հաղթող է ճանաչվում ընկերությունն ու միասնությունը: Եվ այս խոսքերն ապացուցելով` միասնական շուրջպար բռնեցին: Կազմակերպիչներ` մեթոդ միավորման նախագահ` Հ. Զաքարյան, ֆիզիկայի ուսուցիչ` Լ. Հայրումյան և ինֆորմատիկայի ուսուցիչ` Վ. Առաքելյան

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: