Նորություններ

«Славянский базар»-ում Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

Ուշագրավ 2013-07-11

Այսօր Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մեկնարկում է «Славянский базар» փառատոնը: Մոտ 60 միջոցառում ներառող փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը: Միջոցառումները կանցկացվեն 13 հարթակներում, այդ թվում՝ 18 համերգ գլխավոր հարթակում՝ Ամառային ամֆիթատրոնի բեմում։ Հայաստանն այս տարի կներկայացնի «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը:
Արվեստների 22-րդ միջազգային փառատոնի բացման մասին հանդիսավոր կերպով կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
 
Ավանդական շաբաթվա փոխարեն, այս տարի փառատոնը կտևի 5 օր՝ հուլիսի 11-ից 15-ը։ Յուրաքանչյուր օրը խոստանում է լինել «տեղեկատվությամբ և համերգներով լի»։ Շեշտը կդրվի պատանիների և պրոֆեսիոնալ կատարողների երաժշտական մրցույթների վրա։ Բացի այդ փառատոնի կազմակերպիչ երկրների՝ Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս, առանձին համերգների փոխարեն հուլիսի 12-ին կկայանա միասնական համերգ՝ «Բարեկամության համերգ. միացյալ պետությունը հրավիրում է» խորագրով։
 
Փառատոնին կմասնակցեն 31 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Հայաստանը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իսրայելը, Կուբան, Վենեսուելան։ 
 
Աղբյուրը՝ tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: