Նորություններ

«Ինչն է լավ, ինչն է վատ» տոնը

Կրթական 2017-05-24

Իսկական տոների ու ցերեկույթների շքերթ է մայիս ամիսը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Տոները անթիվ են, հետաքրքիր ու իմաստալից իրենց բովանդակությամբ, ձևով և ինքնատիպ ձևավորմամբ: Այսօր բեմը տրամադրված է կրտսեր դպրոցականններին՝ 2-րդ դասարանցիներին: Անչափ շքեղ է գույների խաղը, ու ներդաշնակ դահլիճի ու բեմի ձևավորումը: Ահա բեմում են 2-րդ դասարանի սաները: Արևի գույնի էին նրանց տոնական զգեստները. և թվում էր, թե նրանցից յուրաքանչյուրը մի փոքրիկ արև էր, մի ծաղիկ՝ յուրահատուկ ու անուշաբույր: Փոքրիկների տոնը սկսված է. ահա նրանք պարզ, հասկանալի ու մատչելի լեզվով պատմում են լավ ու վատ երևույթների մասին, ինքնատիպ կշռադատումներ ու վերլուծություններ կատարում: Նրանցից ամենքը հատկանշում են, որ պետք է լավ արարքներ ու գործեր կատարեն իրենց կյանքում: Իսկ թե հանկարծ այնպես պատահի, որ նրանք հանդիպեն նաև վատ երևույթների, ապա կփորձեն վերացնել ու շտկել այն: Երգը, պարը, ինքնատիպ դերային խաղերը իսկական տոնի վերածեցին միջոցառումը: Ակնհայտ է, որ ձեռք բերված նոր արժեքները առմիշտ կդառնան ուղեկիցը իրենց հետագա կյանքում: Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: