Նորություններ

12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ

Կրթական 2017-05-24

2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ: Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի hամաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: