Նորություններ

Dasaran-ն ընդլայնում է համագործակցության շրջանակը. նոր հուշագիր ՀԱՓԿ-ի հետ

Ուշագրավ 2017-05-23

Այսօր Dasaran կրթական կենտրոնում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, ի դեմս տնօրեն Ռուբեն Առաքելյանի, և Dasaran կրթական ծրագիրը, ի դեմս հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ ամրապնդելով քննարկումների արդյունքում արդեն իսկ ձեռք բերված փոխգործակցության համաձայնությունը:
Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում  Dasaran կրթական հարթակի միջոցով ականային վտանգի իրազեկմանը և հակաականային գործունեության ոլորտի վերաբերյալ գիտելիքների խթանմանը միտված ծրագրի իրականացմանը:
 
Համագործակցության շրջանակում նախատեսվում է հայ աշակերտներին  տեղեկատվություն և տարրական գիտելիքներ փոխանցել տուժածների աջակցության,  կյանքի և անվտանգության ապահովման, ինչպես նաև ականների հետ անվտանգ վարվելակերպի վերաբերյալ:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: