Նորություններ

Մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Սպորտ 2017-05-23

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

 

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ են ունեցել կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սլավիկ Հայրապետյանը, երկրորդ տաղը՝ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը։ Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

 

Մեծահասակների մրցույթում Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է։ Գեղասահորդներն այսօր հանդես կգան կամավոր ծրագրով։

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: