Նորություններ

տեսադաս

Կրթական 2017-05-22

Մայիսի 16-ին 7գ դասարանում երկրաչափության դասաժամը սովորականի պես չանցավ: Ուսուցչուհին՝ Արմինե Կարագուլյանը, շատ հետաքրքիր տեսադաս էր պատրաստել : Դասին ներկա էին դպրոցում մաթեմատիկա դասավանդող բոլոր ուսուցիչները, 7գ-ի դասղեկ՝ Վ. Վարդանյանը, փոխտնօրեններ՝ Ա. Օհանյանը, Ն. Հարությունյանը և տնօրեն՝ Լ. Վարդանյանը: Դասի թեման էր <<Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկը>>: Նախ և առաջ անդրադարձ կատարվեց y=kx ուղիղ համեմատականության ֆունկցիային: Աշակերտների ակտիվ մասնակցությամբ սահմանվեց ուղիղ համեմատական կախումը երկու մեծությունների միջև, բերվեցին տարբեր օրինակներ, ցուցադրվեց ուղիղ համեմատականության ֆունկցիայի գրաքիկը: Քննարկվեց գրաֆիկի տեսքը կախված k-ից՝ անկյունային գործակցից: Այնուհետև անցում կատարվեց գծային ֆունկցիային՝ y=kx+b: Դիտարկվեց մասնավոր դեպք: Քննարկվեց գծային ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը ուղիղ համեմատական ֆունկցիայի գրաֆիկի զուգահեռ տեղափոխության միջոցով, ինչպես նաև գրաֆիկին պատկանող կամայական երկու կետերի կորդինատների միջոցով: Այս ամենը ուղեկցվեց ցուցադրությամբ և աշակերտների ակտիվ մասնակցությամբ:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: