Նորություններ

Անգլերենի տառահանդես՝ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2017-05-22

Տարեվերջյան հրաժեշտի միջոցառուների շարքում առանձնանում է անգլերենի տառահանդեսը: Այս տարի էլ դպրոցի երկու 3-րդ դասարանները, ուսուցչուհի Հեղինե Բաղդասարյանի ղեկավարությամբ, ցուցադրեցին գեղեցիկ միջոցառումներ: Անգլերենի հնչյունն ու տառը ներկայացնելուց զատ երեխաները ներկայացրին երկու պետությունների՝ Անգլիայի և Հայաստանի խորհրդանիշները, կարևոր հուշարձանները, երկիրը բնութագրող այլ ատրիբուտներ: Երկու միջոցառման ընթացքում էլ հնչեցին երգեր տառերի մասին: Միջոցառումները եզրափակվեցին բեմականացումներով, որոնց ընթացքում երևաց նաև երեխաների դերասանական խաղը: Բեմականացվեցին «Գնդիկ բոքոնիկ» և «Անտառի տնակը» հեքիաթները: Միջոցառումը ցույց տվեց, որ երեխաները արդեն կարողանում են անգլերեն շեշտադրությամբ խոսել և մտքեր արտահայտել:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: