Նորություններ

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Ուշագրավ 2017-05-20

Այսօր Dasaran կրթական կենտրոնում հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար նախատեսված «Գնացք 12» արդիական կրթաձևերի եռօրյա աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպումն էր:
Գնացքն այս անգամ դեպի դպրոցական կայարաններ էր ուղևորվել Երևանի Ա. Շիրվանզադեի անվան թիվ 21, Երևանի թիվ 136, Կոտայքի մարզի Զառի Ժ.Սարգսյանի անվան, Արմավիրի մարզի Դաշտի և Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցները ներկայացնող ուսուցիչների հետ:
 
Դպրոցական 12 տարիները խորհրդանշող աշխատանքային սեմինարի նախորդ օրերի ընթացքում ուսուցիչները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ճգնաժամերին, տարիքային տարբեր փուլերում նրանց զարգացման ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական ասպեկտներին, ինչպես նաև բացահայտեցին աշխատանքի ընթացքում իրենց օգնող և խանգարող հատկանիշները:
 
Եզրափակիչ հանդիպումը, իհարկե, հագեցած էր անակնկալներով և դրական տրամադրությամբ: Գնացքը մասնակից ուսուցիչներին ուղղորդեց դեպի խառնաշփոթում համագործակցության գործիքներով լի մի կայարան, որտեղ մասնագետի օգնությամբ ուսուցիչներն անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին:
 
Աշխատանքային սեմինարի շրջանակում ուսուցիչները իրենց աշխատանքային գործիքների սնդուկը հարստացնելուց զատ, ձեռք բերեցին նաև նոր ընկերներ, ինչն արտահայտվեց միմյանց նվիրած բացիկներով և ամենահետաքրքիր ու տարբերվող եղանակներով կազմած բնութագրերով: 
 
Հանդիպման ավարտին մասնակից ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին մշակած նորարարական և յուրօրինակ սեմինարի համար՝ ընդգծելով, որ այսուհետ կրթական կենտրոն են այցելելու որպես ընտանիքի անդամ: 
 
«Գնացք 12» արդիական կրթաձևերի եռօրյա աշխատանքային սեմինարին մասնակցած ուսուցիչները, իհարկե, ստացան մասնակցության հավաստագրեր:
 
Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: